29.12.2016 ՈՒՐԱԽ ՀԱՆԴԵՍ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում շարունակվում է քաղաքապետարանի` մշակույթի տան գեղարվեստական խմբերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական հանդեսը, որն ուղեկցվում է երգ ու պարով, երաժշտությամբ, ասմունքով: Զարդարված տոնածառի շուրջ, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ ուրախ պարում են փոքրիները, վայելում դրվագներ` <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսների պատրաստած ներկայացումից: Երեխաները զվարթ տրամադրությամբ տուն են դառնում` հանդեսից ստացած անմոռանալի տպավորություններով, տոնական նվերներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |