ՈՒՐԱԽ ՀԱՆԴԵՍ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

29.12.2016

 

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում շարունակվում է քաղաքապետարանի` մշակույթի տան   գեղարվեստական խմբերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական հանդեսը, որն ուղեկցվում է երգ ու պարով, երաժշտությամբ, ասմունքով:

Զարդարված տոնածառի շուրջ, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ ուրախ պարում են փոքրիները,  վայելում դրվագներ` <<Ձմեռային հեքիաթի>> հայտնի հերոսների պատրաստած ներկայացումից:

Երեխաները զվարթ  տրամադրությամբ տուն են դառնում`  հանդեսից ստացած անմոռանալի տպավորություններով, տոնական նվերներով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն