10.11.2016 ԵՎՍ ՄԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Մայրաքաղաք Ստեփանակերտում մեկով էլ ավելացավ մանկական խաղահրապարակների թիվը: Թումանյան փողոցի թիվ 77 և թիվ 79 բնակելի շենքերի բակում նոյեմբերի 9-ին կայացել է նորակառույցի շահագործման արարողությունը: Խաղահրապարակի բացման պատիվը վերապահվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանին: Նոր խաղահրապարակի շինարարությունն իրականացվել է պետական միջոցների հաշվին: Ժամանակակից պահանջներին համահունչ կառուցման, մոնտաժման և կահավորման աշխատանքները ստանձնել և բարձր մակարդակով կատարել է <<Վերածնունդ>> ընկերությունը: Հատկանշական է, որ հրապարակը համալրված է մանկական ճոճանակներով, կգործեն ֆուտբոլի փոքրիկ դաշտն ու հանգստի տաղավարը: Ներկաներին երաժշտական ծրագրով ողջունել է քաղաքապետարանի մշակույթի տան մանկապատանեկան գեղարվեստական խումբը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |