ԵՎՍ ՄԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

10.11.2016

 

Մայրաքաղաք Ստեփանակերտում մեկով էլ ավելացավ մանկական խաղահրապարակների թիվը: Թումանյան փողոցի թիվ 77 և թիվ 79 բնակելի շենքերի բակում նոյեմբերի 9-ին կայացել է նորակառույցի շահագործման արարողությունը:

Խաղահրապարակի բացման պատիվը  վերապահվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին և Ստեփանակերտի  փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանին:

Նոր խաղահրապարակի  շինարարությունն իրականացվել է  պետական միջոցների հաշվին: Ժամանակակից պահանջներին համահունչ կառուցման, մոնտաժման և կահավորման աշխատանքները ստանձնել և բարձր մակարդակով կատարել է <<Վերածնունդ>> ընկերությունը: Հատկանշական է, որ հրապարակը համալրված է մանկական ճոճանակներով, կգործեն ֆուտբոլի փոքրիկ դաշտն ու հանգստի տաղավարը:

Ներկաներին երաժշտական ծրագրով ողջունել է քաղաքապետարանի մշակույթի տան մանկապատանեկան գեղարվեստական խումբը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն