26.10.2016 ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԴԱՎԹԱՇԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում է խորանալ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը, իրականացվում են նորանոր ծրագրեր ու մտահղացումներ` ամենատարբեր ոլորտներում: <<Չխախտելով>> ավանդույթն օրերս Երևանի Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնին փոխանցել հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Քաղաքապետարանի հիշյալ կառույցի ղեկավար Իվետա Դանիելյանի խոսքով, վերջին մեկ տարում տասնյակ փոխայցելություններ են կատարվել, որոնց ընթացքում, քննարկվել ու ավելի են հստակեցվել հետագա համագործակցության ծրագրերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |