ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

26.10.2016

ԴԱՎԹԱՇԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ

 

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում է խորանալ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը, իրականացվում են նորանոր ծրագրեր ու մտահղացումներ` ամենատարբեր ոլորտներում:

<<Չխախտելով>> ավանդույթն օրերս Երևանի Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնին փոխանցել հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ:

Քաղաքապետարանի հիշյալ կառույցի ղեկավար Իվետա Դանիելյանի խոսքով, վերջին մեկ տարում տասնյակ փոխայցելություններ են կատարվել, որոնց ընթացքում, քննարկվել ու ավելի են հստակեցվել հետագա համագործակցության ծրագրերը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն