06.10.2016 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ Է ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի մասնագիտական տոնը նշվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում: Մշակույթի և երիտասարդության պալատում հիշարժան տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որ կազմակերպվել էր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի, մշակույթի և երիտասարդության նախարարությունների համագործակցությամբ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական մյուս այրերի հետ ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Տոնի առիթով հանրապետության ուսուցիչներին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բակո Սահակյանը: Հանդիսավոր միջոցառմանը գործընկերներին գերատեսչության և անձամբ իր անունից շնորհավորել է նաև կրթության. գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Երեկոյին կայացած համերգին ինքնատիպ ծրագրով ներկայացել և ուսուցիչներին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշիյանի անվան ֆիլարմոնիայի էստրադային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |