16.08.2016 ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Հիմք ընդունելով Ստեփանակերտի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 2-ի <<Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին>> որոշումը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: Տոնական հանդիսությունները կմեկնարկեն Ս.Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակի տեղադրմամբ: Համաձայն ծրագրի, մասնավորապես նախատեսվում է կազմակերպել շարադրությունների մրցույթ <<Իմ Ստեփանակերտ>> խորագրով, Արցախի նկարիչների միության, ՄՊՍԿ ձեռքի աշխատանքների, հուշանվերների, կարպետների ցուցահանդես-վաճառք, նկարչություն ասֆալտի վրա` երեխաների մասնակցությամբ, փողային նվագախմբի ելույթներ, մարզական միջոցառումներ, համերգային ծրագրեր: Կկազմակերպվեն այցելություններ <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ, հարսանյաց հանդեսներին և այլն: Տոնի առիթով քաղաքապետի կողմից նախատեսվում է պարգևատրման արարողություն: Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն տոնական համերգով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |