ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

16.08.2016

Հիմք ընդունելով Ստեփանակերտի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 2-ի <<Ստեփանակերտ  քաղաքի օրվա տոնակատարության մասին>>  որոշումը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: 

Տոնական հանդիսությունները կմեկնարկեն Ս.Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակի տեղադրմամբ:

Համաձայն ծրագրի, մասնավորապես նախատեսվում է կազմակերպել շարադրությունների մրցույթ <<Իմ Ստեփանակերտ>> խորագրով, Արցախի նկարիչների միության,  ՄՊՍԿ ձեռքի աշխատանքների, հուշանվերների, կարպետների ցուցահանդես-վաճառք, նկարչություն ասֆալտի վրա` երեխաների մասնակցությամբ, փողային նվագախմբի ելույթներ, մարզական միջոցառումներ, համերգային ծրագրեր:

Կկազմակերպվեն այցելություններ <<Մոր և մանկան առողջության  պահպանման կենտրոն>> ՓԲԸ, հարսանյաց  հանդեսներին և այլն: Տոնի առիթով քաղաքապետի կողմից  նախատեսվում  է պարգևատրման արարողություն:

Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն տոնական համերգով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն