26.05.2016 ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման մասին: Որոշմամբ հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով ստեծվել է հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Հաստատվել է նաև հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես նախատեսվում է հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով Ստեփանակերտ քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից, կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |