ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

26.05.2016

  Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման մասին:

  Որոշմամբ հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով ստեծվել է հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

  Հաստատվել է նաև հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես նախատեսվում է հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով Ստեփանակերտ քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից, կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն