16.03.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

 

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարության մասին>>  համապատասխան որոշումը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մարտի 15-ին համապատասխան որոշում է ստորագրել:

Համաձայն քաղաքապետի որոշման, Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և  Շուշիի ազատագրման օրվա 24-րդ  տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, ստեղծվել է Ստեփանակերտի  քաղաքային հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

Հանձնաժողովում  ընդգրկվել են քաղաքապետրանի պատասխանատուներ և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկությունների, մայրաքաղաքի մի շարք այլ կառույցների ղեկավարներ:

Հանձնաժողովին հանձնարարված է հստակեցնել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ու մինչև 2016 թվականի մարտի 21-ը ներկայացնել կառավարական հանձնաժողովին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն