Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարության մասին>> համապատասխան որոշումը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մարտի 15-ին համապատասխան որոշում է ստորագրել:
Համաձայն քաղաքապետի որոշման, Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, ստեղծվել է Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Հանձնաժողովում ընդգրկվել են քաղաքապետրանի պատասխանատուներ և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկությունների, մայրաքաղաքի մի շարք այլ կառույցների ղեկավարներ:
Հանձնաժողովին հանձնարարված է հստակեցնել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ու մինչև 2016 թվականի մարտի 21-ը ներկայացնել կառավարական հանձնաժողովին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն