27.10.2015 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՆԲԱՍԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ստեփանակերտի քաղաքապետարանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային երկար ու պատվաբեր ուղի անցած ևս մեկ վաստակաշատ մարդու հանդիսավորությամբ հանգստի ճանապարհեց: Հիշյալ առիթով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր աշխատասենյակում հյուրընկալել էր քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի նախկին պետ Միքայել Դադայանին: Աշխատակազմի անունից նա շնորհակալություն հայտնեց պարոն Դադայանին երկարամյա, արգասաբեր գործունեության համար, բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նրան:<<Այն համոզմունքն ունեմ, որ երիտասարդներին կփոխանցվեն Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ու այսուհետ ևս կմնաք որպես լավ խորհրդատու, կոլեկտիվի անդավաճան բարեկամ>>,- նշեց քաղաքապետը: Սուրեն Գրիգորյանը, երկարամյա, բոլորանվեր աշխատանքի և Ստեփանակերտին մատուցած ծառայությունների համար, Մ.Դադայանին շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց: Միքայել Դադայանն էլ իր հերթին քաղաքապետին շնորհակալություն հայտնեց <<համեստ վաստակը բարձր գնահատելու համար>>: Նա հավաստիացրեց, որ ուժերի ներածին չափով կշարունակի աջակցել քաղաքապետարանին: Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, այլ անձինք:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |