ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՆԲԱՍԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

27.10.2015

  Ստեփանակերտի քաղաքապետարանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային երկար ու պատվաբեր ուղի անցած ևս մեկ վաստակաշատ մարդու հանդիսավորությամբ հանգստի  ճանապարհեց:

  Հիշյալ առիթով քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր աշխատասենյակում հյուրընկալել էր  քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի նախկին պետ Միքայել Դադայանին: Աշխատակազմի անունից նա շնորհակալություն հայտնեց պարոն Դադայանին երկարամյա, արգասաբեր գործունեության համար,    բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նրան:<<Այն  համոզմունքն ունեմ, որ երիտասարդներին կփոխանցվեն Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ու այսուհետ ևս կմնաք  որպես լավ խորհրդատու, կոլեկտիվի անդավաճան բարեկամ>>,- նշեց քաղաքապետը:

  Սուրեն Գրիգորյանը, երկարամյա, բոլորանվեր աշխատանքի և Ստեփանակերտին մատուցած ծառայությունների համար,  Մ.Դադայանին  շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց: Միքայել Դադայանն էլ իր հերթին քաղաքապետին շնորհակալություն հայտնեց <<համեստ վաստակը բարձր գնահատելու համար>>: Նա հավաստիացրեց, որ ուժերի ներածին չափով  կշարունակի աջակցել քաղաքապետարանին:

    Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար  Գագիկ Նազլուխանյանը, այլ անձինք:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն