06.03.2015 ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մարտի 3-ին որոշում է ստորագրել համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին: Համաձայն որոշման` 2015թ.մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության անցկացման նպատակով քարոզչական պաստառներ կամ այլ տպագիր նյութեր անվճար փակցնելու համար առաջարկվում է առանձնացնել. 1/ համամասնական ընտրակարգով յուրաքանչյուր կուսակցության համար համաձայն հավելվածի սահմանված տեղերում տեղադրված վահանակների համապատասխան հատվածը` սահմանելով A-3 ֆորմատի /300*420մմ/ մակերես` այբբենական կարգով տեղադրելու համար: 2/ մեծամասնական ընտրակարգով յուրաքանչյուր թեկնածուի համար` ըստ տվյալ ընտրատարածքի հասցեների հատուկ տեղերում տեղադրված վահանակների համապատասխան հատվածը` սահմանելով A-3 ֆորմատի /300*420մմ/ մակերես` այբբենական կարգով տեղադրելու համար: Որոշմամբ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, բազմաբնակարան շենքերի և բնակելի առանձնատների, հասարակական նշանակության /սննդի, առևտրի և այլն/ օբյեկտների` ազատ մակերեսներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից: <<Բնակշահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը պարտավորեցվում է ապահովել չքվեարկվող թեկնածուների մասին քարոզչական պաստառների հավաքումը, վերահսկել ընտրություններից հետո քվեարկված թեկնածուների կողմից քարոզչական պաստառների հավաքական գործընթացը: Որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարված է քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |