ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2015

 

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  մարտի 3-ին որոշում է ստորագրել համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին:

Համաձայն որոշման` 2015թ.մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության անցկացման նպատակով քարոզչական պաստառներ կամ այլ տպագիր նյութեր անվճար փակցնելու համար առաջարկվում է առանձնացնել.

1/ համամասնական ընտրակարգով յուրաքանչյուր կուսակցության համար համաձայն հավելվածի սահմանված տեղերում տեղադրված վահանակների համապատասխան հատվածը` սահմանելով A-3 ֆորմատի /300*420մմ/ մակերես` այբբենական կարգով տեղադրելու համար:

2/ մեծամասնական ընտրակարգով յուրաքանչյուր թեկնածուի համար` ըստ տվյալ ընտրատարածքի հասցեների հատուկ տեղերում տեղադրված վահանակների համապատասխան հատվածը` սահմանելով  A-3 ֆորմատի /300*420մմ/ մակերես` այբբենական կարգով տեղադրելու համար:

Որոշմամբ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, բազմաբնակարան շենքերի և բնակելի առանձնատների, հասարակական նշանակության /սննդի, առևտրի և այլն/ օբյեկտների` ազատ մակերեսներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:

<<Բնակշահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական  ընկերությանը պարտավորեցվում է ապահովել չքվեարկվող թեկնածուների մասին քարոզչական պաստառների հավաքումը, վերահսկել ընտրություններից հետո քվեարկված թեկնածուների կողմից քարոզչական պաստառների հավաքական գործընթացը:

Որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարված է քաղաքապետարանի աշխատակազմի  բնակարանային կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար