22.02.2015 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ստեփանակերտցիներ
Հաշվի առնելով տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը, Ստեփանակերտի քաղաքապետարանը դիմում է մայրաքաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին` անկախ սեփականության ձևից, պետական կառույցներին, ուսումնական հաստատություններին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին: Ձեռնարկվող քայլերը հստակեցնելու նպատակով, խնդրվում է փետրվարի 22-ին, առավոտյան ժամը 9.00-ին հավաքվել կոլեկտիվներում և ապահովել հարակից տարածքների մաքրությունը: Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները համակարգելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ստեղծված է քաղաքային շտաբ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 24-44-34 և 26-03-30 հեռախոսահամարներով:
Ստեփանակերտի քաղաքապետարան |
< Վերադառնալ |