ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.02.2015

 

Սիրելի ստեփանակերտցիներ

 

Հաշվի առնելով տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով  ստեղծված արտակարգ իրավիճակը, Ստեփանակերտի քաղաքապետարանը դիմում է մայրաքաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին` անկախ սեփականության ձևից, պետական կառույցներին, ուսումնական հաստատություններին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին:

Ձեռնարկվող քայլերը հստակեցնելու նպատակով, խնդրվում է փետրվարի 22-ին, առավոտյան ժամը 9.00-ին հավաքվել կոլեկտիվներում և ապահովել հարակից տարածքների մաքրությունը:

Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները համակարգելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ստեղծված է քաղաքային շտաբ:        Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 24-44-34    և     26-03-30 հեռախոսահամարներով:

 

Ստեփանակերտի քաղաքապետարան