05.02.2015   ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ

Շուտով Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի  հ.1 շենքի պատին կտեղադրվի մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` անվանի բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող ու բանահավաք, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանի հարթաքանդակը:

Նման որոշում վերջերս ստորագրել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` բանաստեղծի անունը հավերժացնելու նպատակով, հաշվի առնելով Հրաչյա Բեգլարյանի գրական մեծ վաստակը և հասարակական ակտիվ գործունեությունը, Արցախին մատուցած նրա ծառայությունները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար