Շուտով Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի հ.1 շենքի պատին կտեղադրվի մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` անվանի բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող ու բանահավաք, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանի հարթաքանդակը:
Նման որոշում վերջերս ստորագրել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` բանաստեղծի անունը հավերժացնելու նպատակով, հաշվի առնելով Հրաչյա Բեգլարյանի գրական մեծ վաստակը և հասարակական ակտիվ գործունեությունը, Արցախին մատուցած նրա ծառայությունները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար