16.01.2015   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ <<ԲԵՌՆԱԹԱՓՎՈՒՄ>> Է ԱՄԱՆՈՐԻ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻՑ

   Հունվարի 14-ից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են  Ամանորի տոնական զարդարանքների  ապամոնտաժման /<<բեռնաթափման>>/ աշխատանքները: Տեղադրված լուսային էֆեկտները,  զարդանախշ մյուս հարմարանքները մասնագետների կողմից խնամքով  առանձնացվում, տեղափոխվում և պահեստավորվում են գալիք տարվա համար:

   Այսօր սկսվել է նաև Վերածննդի հրապարակում տեղադրված Հանրապետության գլխավոր տոնածառի մոնտաժման գործընթացը: Տոնականորեն զարդարված Ստեփանակերտի <<բեռնաթափման>> աշխատանքները համակարգում է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար