Հունվարի 14-ից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են Ամանորի տոնական զարդարանքների ապամոնտաժման /<<բեռնաթափման>>/ աշխատանքները: Տեղադրված լուսային էֆեկտները, զարդանախշ մյուս հարմարանքները մասնագետների կողմից խնամքով առանձնացվում, տեղափոխվում և պահեստավորվում են գալիք տարվա համար:
Այսօր սկսվել է նաև Վերածննդի հրապարակում տեղադրված Հանրապետության գլխավոր տոնածառի մոնտաժման գործընթացը: Տոնականորեն զարդարված Ստեփանակերտի <<բեռնաթափման>> աշխատանքները համակարգում է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար