![]() |
20.02.2012
Տեղեկացնում ենք Ստեփանակերտի բոլոր բնակիչներին, որ 2012 թվականի հունվարի 1-ից ջրամատակարարման, աղբահանման և բնակշահագործման ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են միայն ՙ Արցախբանկ՚ ՓԲԸ-ի և ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ-ի բաժանմունքներում: Միաժամանակ իրազեկում ենք, որ ընդառաջելով ստեփանակերտցիների բազմաթիվ դիմում-խնդրանքներին, քաղաքապետի որոշմամբ բնակիչներն ազատվում են մինչև 2009թ. հունվարի1-ը` նախկինում կուտակված ջրամատակարարման, աղբահանման և բնակշահագործման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերից: Ելնելով այդ հանգամանքից, առաջարկում ենք բոլոր բաժանորդներին` սեղմ ժամկետում մարել նշված ծառայությունների դիմաց 2009, 2010, 2011թթ. առաջացած պարտքերը, հակառակ դեպքում` կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Ստեփանակերտիքաղաքապետարան |
< Վերադառնալ |