20.02.2012

 Տեղեկացնում ենք Ստեփանակերտի բոլոր բնակիչներին, որ 2012 թվականի հունվարի 1-ից  ջրամատակարարման, աղբահանման և բնակշահագործման ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են միայն ՙ Արցախբանկ՚ ՓԲԸ-ի և ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ-ի բաժանմունքներում:   

 Միաժամանակ իրազեկում ենք, որ ընդառաջելով ստեփանակերտցիների բազմաթիվ դիմում-խնդրանքներին, քաղաքապետի որոշմամբ բնակիչներն ազատվում են մինչև 2009թ. հունվարի1-ը` նախկինում կուտակված ջրամատակարարման, աղբահանման և բնակշահագործման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերից:

 Ելնելով այդ հանգամանքից, առաջարկում ենք բոլոր բաժանորդներին` սեղմ ժամկետում մարել նշված ծառայությունների դիմաց 2009, 2010, 2011թթ. առաջացած պարտքերը, հակառակ դեպքում` կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ:

 

Ստեփանակերտիքաղաքապետարան