08.07.2014 ՏՐՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Հուլիսի 6-ին բազմամարդ էր մայրաքաղաքի Տոնոյանի անունը կրող մանկական զբոսայգին: Այդ օրը շնորհիվ Արցախի բարեկամ ու մեծ բարերար Անդրեյ Ռապապորտի, դրվեց նոր մանկական զբոսայգու շինարարության հիմքը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան այրեր` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր ստեփանակերտցիներ: Միջոցառումը բացեց Արցախի հեռուստատեսության և ռադիոյի <<Վեստնիկ>> ծրագրի խմբագիր Սեյրան Կարապետյանը, ով ողջունեց բարերարին` նախաձեռնության համար, միաժամանակ հիշեցնելով ներկաներին` նրա կողմից <<Արևիկ>> մանկական հանրապետական բուժմիավորում կատարած խոշոր ներդրումների մասին (2008 թվականին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Անդրեյ Ռապապորտը պարգևատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով): Այնուհետև խոսքը տրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ով կարևորեց այդքան կարևոր մտահղացման իրականացումը` ստեփանակերտցիների համար մանկական այգու վերակառուցումը: <<Շնորհիվ բարի կամքի տեր մարդու, հնարավոր եղավ կառուցման սկիզբը դնել շատ կարևոր օբյեկտի` քաղաքացիների մշակութաժամանցային վայրի, ինչը կնպաստի բնակիչների, հյուրերի տրամադրության բարձրացմանը, որը նաև բնութագիր է հանդիսանում յուրաքանչյուր քաղաքի մշակութային նկարագրի:Այս նախագիծը արժե կարևորել նաև նրանով, որ այն խորհրդանիշ կլինի ռուս-ղարաբաղյան ընկերության շարունակության>>,- իր խոսքում մասնավորապես ընդգծեց Սուրեն Գրիգորյանը: Հատկանշական է, որ քաղաքապետարանի որոշմամբ, այսուհետ այգին կկրի Անդրեյ Ռապոպորտի անունը: Մանկական զբոսայգու շինարարության մեկնարկը խորհրդանշող ուղերձի տեղադրման իրավունքը տրվեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և բարերար Անդրեյ Ռապապորտին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |