10.06.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Ամռան ընթացքում նախատեսված ժամանակացույցով իրականացվելիք աշխատանքների ուղղություններն են ճշգրտվել ու հստակեցվել հունիսի 10-ին` քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը մասնավորապես  հրավիրել է մայրաքաղաքի կենսական նշանակության այն խնդիրների վրա, որոնք հրատապ լուծում են պահանջում: Հաշվի առնելով, որ շուտով  կիսվում է տարին    ու անհրաժեշտ է  հանրագումարել տնտեսական արդյունքները և հաշվետվություններ պատրաստել կիսամյակի ամփոփ ցուցանիշներով, Ս.Գրիգորյանը կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ակտիվացնել բոլոր հարկատեսակների գծով և մատուցված ծառայությունների դիմաց գումարների հավաքագրման գործընթացը և համապատասխան վերահսկողություն իրականացնել  սահմանված առաջադրանքների անվերապահ կատարման ուղղությամբ:

Խորհրդակցությունում քննության առնվեցին առաջիկայում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատվիրակության` Արցախում համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական այցի և դրա շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագրի որոշ մանրամասներ, որոնց վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանատուները ստացան հանձնարարություններ:

Հանդիպմանը քննարկվեցին կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար