10.02.2014 ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Համաձայն մայրաքաղաք Ստեփանակերտի ճանապարհահատվածների բարեկարգման ծրագրի, շարունակվում են ծայրամասային փողոցների (թաղամասերի) ճանապարհների խճապատման, ինչպես նաև արտաքին լուսավորման համակարգի բարելավման աշխատանքները: Գործընթացը, որը գլխավորապես իրականացվում է քաղաքի Աջափնյակ թաղամասում` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության <<Արցախուղի>> ՓԲԸ ճանապարհաշինարարների աջակցությամբ, շարունակական բնույթ կկրի: Արտաքին լուսավորման բարելավման նպատակով պատշաճ որակով են կատարվում նոր էլեկտրասյունների և լուսատուների տեղադրման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկա տասնօրյակում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ |
< Վերադառնալ |