ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

10.02.2014

Համաձայն մայրաքաղաք Ստեփանակերտի ճանապարհահատվածների բարեկարգման ծրագրի, շարունակվում են ծայրամասային փողոցների (թաղամասերի) ճանապարհների խճապատման, ինչպես նաև արտաքին լուսավորման համակարգի բարելավման աշխատանքները:

Գործընթացը, որը գլխավորապես իրականացվում է քաղաքի Աջափնյակ թաղամասում` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության <<Արցախուղի>> ՓԲԸ ճանապարհաշինարարների աջակցությամբ, շարունակական բնույթ կկրի:

Արտաքին լուսավորման բարելավման նպատակով պատշաճ որակով են կատարվում նոր էլեկտրասյունների և լուսատուների տեղադրման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկա տասնօրյակում:

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ