27.08.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքապետարանին կից ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում մասնավորապես ներառված էին առաջիկայում մայրաքաղաքում կառուցվելիք հասարակական նշանակության մի շարք օբյեկտների` ըստ ներկայացված էսքիզների, նախագծերի պատվիրման հարցերը, որոնց վերաբերյալ խորհրդի  անդամների կողմից քննարկման արդյունքում  հնչեցվեցին տարբեր տեսակետներ:

Խորհուրդը  որոշեց .

1.Հավանության  արժանացնել Ա.Իսակովի փողոցի երկայնքով  տեղադրված հասարակական նշանակության օբյեկտների ճակատների արդիականացման էսքիզը, համաձայնեցնել փողոցի թեքության հետ` հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի քննարկմանը:

2.Հավանության արժանացնել Ազատամարտիկների փողոցի N 33 շենքի շրջակայքում բազմաֆունկցիոնալ կենտրոնի էսքիզը և նախագիծը համաձայնեցնել ԼՂՀ փրկարար ծառայության ղեկավարության հետ:

3.Հավանության արժանացնել Ա.Մանուկյան փողոցի շրջակայքում հասարակական սպասարկման օբյեկտի էսքիզը,  նախագիծը համաձայնեցնել  և լուծել հողհատկացման հարցը:

4.Հավանության արժանացնել Ն.Ստեփանյան փողոցի N2  շենքի ճակատին ճարտարապետ Արամ Շիրինյանի հարթաքանդակի տեղադրման նախագիծը:

Նիստում քննության առնվեցին և այլ հարցեր:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար