Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքապետարանին կից ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում մասնավորապես ներառված էին առաջիկայում մայրաքաղաքում կառուցվելիք հասարակական նշանակության մի շարք օբյեկտների` ըստ ներկայացված էսքիզների, նախագծերի պատվիրման հարցերը, որոնց վերաբերյալ խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում հնչեցվեցին տարբեր տեսակետներ:
Խորհուրդը որոշեց .
1.Հավանության արժանացնել Ա.Իսակովի փողոցի երկայնքով տեղադրված հասարակական նշանակության օբյեկտների ճակատների արդիականացման էսքիզը, համաձայնեցնել փողոցի թեքության հետ` հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի քննարկմանը:
2.Հավանության արժանացնել Ազատամարտիկների փողոցի N 33 շենքի շրջակայքում բազմաֆունկցիոնալ կենտրոնի էսքիզը և նախագիծը համաձայնեցնել ԼՂՀ փրկարար ծառայության ղեկավարության հետ:
3.Հավանության արժանացնել Ա.Մանուկյան փողոցի շրջակայքում հասարակական սպասարկման օբյեկտի էսքիզը, նախագիծը համաձայնեցնել և լուծել հողհատկացման հարցը:
4.Հավանության արժանացնել Ն.Ստեփանյան փողոցի N2 շենքի ճակատին ճարտարապետ Արամ Շիրինյանի հարթաքանդակի տեղադրման նախագիծը:
Նիստում քննության առնվեցին և այլ հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար