Հուլիսի 21-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է ճարտարապետական խորհրդի նիստ
21.07.2020
Հուլիսի 21-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է ճարտարապետական խորհրդի նիստ:
Հիմնական թեման Ազատամարտիկների 15 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ճակատների՝ արդի լուծումներով վերակառուցման համար հայտարարված մրցույթն էր: Նաև քաղաքապետն առաջարկել է հանրային վայրերում կառուցվող հասարակական նշանակության բոլոր օբյեկտների ու ճանապարհամերձ տարածքներում կառուցվող շինությունների նախագծերն ու ընթացքը քննարկել ճարտարապետական խորհրդում: