Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը` Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից:
Ստեփանակերտի քաղաքապետարան