Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Այսօր առավոտյան, քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայարանում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի բոլոր վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում:
Օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանին ենթակա <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ՓԲԸ-ի կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահանում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու: