Հետամուտ լինելով իր նախընտրական ծրագրի կետերի իրականացմանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանի առաջարկով վերանայվեց` համայնքի կողմից մատուցվող

14.01.2020
 
Աշխատանքների պատշաճ կազմակերպման ինչպես նաև քաղաքացիների կենսակերպի բարելավման նպատակով որոշվեց`⤵️
Հանել նախկինում ավտոտնակների սպասարկման համար գանձվող մեկ քառակուսի մետր մակերեսի համար 15 դրամ(ամսական) վճարը
Նախկինում անշարժ գույքի հասեցի տրամադրման դիմաց 3000 դրամ (միանվագ) գանձվող վճարը սահմանել 1000դր
Հանել նախկինում 10.000դրամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու,հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար`տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը
Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` միայն առևտրի օբյեկտների համար նախկինում 80.000 դրամից փոխարեն սահմանել 60.000 դրամ (տարեկան)
Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար`յուրաքանչյուր մեքենայի համար նախկինում 20.000(տարեկան) դրամի փոխարեն սահմանել 10.000դրամ
 
Ստորև ներկայացնում ենք համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող դրույքաչափերը և համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները⤵️