Դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը: Այսօրվա խորհորդն է, որ կրկին հիշենք մեր կողքին ապրող սահմանափակ կարողություններով անձանց, ովքեր ունեն նույն իրավունքները, և գիտակցենք, որ մատչելի միջավայրը հիմք է հասարակության լիարժեք անդամ դառնալու։
Առաջնորդվելով օրվա խորհրդով, պետք է հետամուտ լինենք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Պետք է հիշենք, որ անգամ ամենալավ օրենսդրության ու ծրագրերի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն, եթե յուրաքանչյուրս անհրաժեշտ վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերենք սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ:
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է ապրի հավասար` հավասարների մեջ