Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքի համար 6 միջնակարգ դպրոցի դահլիճում` Երևան - Ստեփանակերտ քաղաքների համագործակցության շրջանակում, տարիքային երկու խմբերի միջև անց է կացվել բասկետբոլի մրցումներ:
1-ին տարիքային խմբում` 61-28 հաշվով հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի ՄՊՄԴ-ի բասկետբոլի թիմը: 2-րդ տարիքային խմբում` 73-59 հաշվով առավելության է հասել Երևան քաղաքի բասկետբոլի թիմը:
Մրցումներին ներկա են գտնվել Ստեփանակերտի քաղաքապետ Դ. Սարգսյանը, փոխքաղաքապետ Ա. Հակոբյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ Հ. Ենոքյանը
Ընդմիջման ժամանակ ներկաներին ողջունել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային պարերի սաները: Դեկտեմբերի 18-22-ը բասկետբոլի միջազգային օրվա կապակցությամբ, նույն տարիքային խմբերի միջև հանդիպումներ կկազմակերպվեն Երևան քաղաքում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությու