ԵՐԵՎԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱԴԵՄ ՓՈՐՁՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

21.10.2019

<<Երևան-Ստեփանակերտ>> համագործակցության շրջանակում, աշխատանքային այցով Արցախում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի գլխավորած պատվիրակությունը:

Երևանից ժամանած գործընկերներն այս անգամ Մարտունի քաղաքում սեմինար-դասընթացներ են կազմակերպել հանրակրթական  դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար: Նրանք իրենց առաջադեմ փորձով  ու գիտելիքներով կիսվել են տեղի մասնագետների հետ:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշեց Ա.Ստեփանյանը, Երևանի հանրակրթության վարչության ու Ստեփանակերտի  քաղաքապետարանի  կրթության և սպորտի բաժինը համագործակցության հուշագիր ունեն և հերթական անգամ իրենք Արցախում են գտնվում  ոլորտում նոր ծրագիրն իրագործելու նպատակով: Հանդիպմանն առանձնակի ուշադրություն է դարձվել ներառական կրթությանը: Ստեփանակերտի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի խոսքով, նման սեմինարների կազմակերպումը և ընդհանրապես փորձի փոխանակումը <<կարևոր բաղադրիչ է ներառական կրթությունն արդյունավետ դարձնելու համար>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն