ՊԱՐԳԵՎԱԳՐՎԵՑԻՆ ԲՈԼՈՐԱՆՎԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Քաղաքի օրվան էլ նվիրված սեպտեմբերի 27-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն առիթ էր վերաարժևորելու ստեփանակերտցիների անցած ճանապարհը և գնահատելու մարդկանց բոլորանվեր աշխատանքը:
<<Մեզնից յուրաքանչյուրն հավանաբարհպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայովև, անկասկած, որոշակիպարտավորվածություն զգում նրա նկատմամբ, - հիշարժան իրադարձության կապակցությամբ շնորհավորելով ներկաներին ասաց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: - Տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու և անդրադառնալու մեր ժողովրդի դժվարին պայքարին, իմասնավորելու այն և հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտում նահատակված մեր եղբայրների և քույրերի հիշատակին: Հաճախակի հայտնվելով փորձությունների առաջ, բնակչության անսասան կամքի, միասնական ջանքերի շնորհիվ, Ստեփանակերտը միշտ էլ արժանապատվորեն է հաղթահարել բոլոր դժվարություններն ու արգելքները և անխաթար պահել իր դեմքը: 1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի համար հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած ժողովրդին: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը`թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և պայքարելու գործում: Մենք միասնական էինք բոլոր հարցերում, ինչի շնորհիվ կարողացանք դուրս գալ շրջափակումից, հետևողականորեն հաղթահարել փորձությունները,Հայաստանիև Սփյուռքի աջակցությամբ վերականգնել ավերված քաղաքը>>, - նշեց քաղաքապետը:
Իր ելույթում Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաև մերօրյա Ստեփանակերտին, վերջին տարիներին շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է, դարձել ավելի գեղեցիկու բարեկարգ: <<Երկրի իշխանությունների աջակցությամբ մենք ականատեսն են այն գործընթացների, որոնք կապիտալ շինարարության մասով իրականացվում են ամենատարբեր ոլորտներում: Դրանք մասնավորապես վերաբերում են բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, առողջապահական հաստատությունների ընդլայնմանը, քաղաքի ջրամատակարարման խնդրին, ինչը ոչ միայն կենսական, այլ ռազմավարական մեծ նշանակություն ունի>>:Նրա խոսքով, շարունակվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում մնալ ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման և արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական մաքրության բարելավման ու կանաչ տարածքների ընդլայնման խնդիրը:
<<Այստեղյուրաքանչյուրդ, բնականաբար, ներկայացնում է մայրաքաղաքի կենսաապահովման ամենատարբեր ուղղություն և ձեր աշխատանքով է պայմանավորված մեր քաղաքի հետագա զարգացումն ու առաջընթացը: Յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Եվ գիտակցելով այդ իրողությունը,բոլորս պիտի ձգտենք, որպեսզի Ստեփանակերտը լինի ավելի մաքուր, գեղեցիկու բարեկարգ>>, - նշեց քաղաքապետը, համոզմունք հայտնելով, որ ստեփանակերտցիներն իրենց արժանի ավանդը կբերեն մայրաքաղաքի զարգացմանը, առավել պատասխանատվությամբև նվիրումով կկատարեն իրենց պարտականությունները:
Վերջում, օգտվելով ընձեռնված հնարավորությունից,քաղաքապետը Սուրեն Գրիգորյանը ևս մեկ անգամ ներկաներին շնորհավորեց հիշարժան իրադարձության առիթով և նրանց շնորհակալագրեր և նվերներ հանձնեց:
Պարգևատրվածների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ թիվ 2 թաղամասի թաղային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Քոչարյանը:
Արարողությանը ներկա էին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, այլ պատասխանատուներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն