ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրն է քննարկվել և հստակեցվել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որին տոնակատարության կազմակերպման և անցկացման քաղաքային հանձնաժողովի անդամներից բացի, ներկա էին քաղաքապետարանի պատասխանատուներ և հիմնարկությունների, ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցությունում, որ ծրագրված միջոցառումների վերաբերյալ հնչեցվել են տարբեր առաջարկութություններ, ընդգծվել է քաղաքի օրը կազմակերպված և պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն