ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

27.12.2012

Մայրաքաղաքի սանիտարական մարքության խնդիրը շարունակում է առաջնահերթությունների շարքում մնալ և մտահոգել քաղաքապետարանին: <Սանմաքրում> կազմակերպության ղեկավարությանը, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքի վերաբերյալ տպավորությունը ձևավորվում է նաև համայնքն ընդգրկող տարածքների մաքրության աստիճանով, կոլեկտիվի ջանքերը նպատակաուղղում է այդ նպատակի իրագործմանը:

2012թ. քաղաքի տարբեր տարածքներում կառուցվել են նոր աղբահարթակներ և տեղադրվել նոր աղբարկղներ: Շաբաթօրյակների միջոցով զգալի աշխատանքներ են տարվել հատկապես քաղաքի ծայրամասերում տարիների ընթացքում կուտակված աղբակույտերը վերացնելու և սանիտարական մաքրություն պահպանելու համար:

Հիմնարկության ուժերով ձեռք ենք բերել թվով 2 տրանսպորտներ, որոնք հնարավորություն են տալիս ձմեռվա ընթացքում ավտոմեքենաները համապատասխան չափով արագ աղ և ավազ բարձել ու ցանել քաղաքի առավել երթևեկելի մասերում:

<Սանմաքրում> կառույցի տնօրեն Ա.Սեյրանյանի հավաստմամբ, կազմվել է  հատուկ քարտեզ` ավտոտնտեսության մասով, որտեղ հատուկ նշված են քաղաքի բոլոր աղբահանման կետերը, երթուղիները և աղբարկղների քանակը: Նման ձեռնարկումը հնարավորություն է ընձեռնում ավելի հստակ հսկել և պահպանել քաղաքի մաքրությունը: Մյուս քարտեզի վրա նշված են սանմաքրման տեղամասերը` ըստ  գործող 11 բրիգադաների, որոնք իրենց պարտավորություններն են իրականացնում` սահմանված կարգով : Կառավարության և  քաղաքապետարանի աջակցությամբ զգալիորեն թարմացվել է հիմնարկի ավտոպարկը: Ձեռք են բերվել  3 նոր աղբահավաք HYNDAI ND-65 մակնիշի և մեկ ձնահավաք և աղցան ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել լիարժեք կազմակերպել ձյան շերտից փողոցների մաքրում: Շուտով ավարտին կհասցվեն ևս մեկ` ԿԱՄԱԶ մակնիշի նոր աղբատար ավտոմեքենայի հավաքման ու մոնտաժման աշխատանքները, որը կտրամադրվի հիմնարկին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար