ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

27.12.2012

Դեկտեմբերի  27-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. վերջին նիստը:

Օրակարգում հիմնականում տեղ էին գտել քաղաքային համայնքի` նոր տարվա տուրքերի վճարների դրույքաչափերի սահմանմանը, ինչպես նաև ավագանու կողմից նախկինում ընդունված` որոշումների փոփոխման հետ կապված մի շարք հարցեր:

Ավագանին, շահագրգիռ քննարկումների արդյունքում,  ձայների մեծամասնությամբ մասնավորապես հավանության արժանացրեց  տեղական տուրքերի, տեղական վճարների, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների, դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը: Նիստում փոփոխություններ կատարվեցին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. հունվարի 26-ի որոշման մեջ:   Որոշումներ կայացվեցին նաև քաղաքային համայնքի ավագանու` 2005թ. փետրվարի 15-ի`   Ստեփանակերտի <<Սանմաքրում-կանաչապատում>> ՀՈԱԿ-ի աշխատողների կենցաղային աղբի հեռացման վարձից ազատելու մասին>> և 2004թ. փետրվարի 18-ի` <<Ստեփանակերտ քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համայնքային կանոնները հաստատելու մասին և 2005թ.դեկտեմբերի 22-ի` <<Ստեփանակերտ քաղաքում գովազդների դասակարգման և վճարների հաշվարկման նոր կարգը ու գովազդային վահանակի ժամանակավոր հողօգտագործման պայմանագրի նոր ձև հաստատելու մասին>> որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ամփոփելով նիստի աշխատանքները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  վերջում ներկաներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու հաջողություններ մաղթեց աշխատանքում և անձնական կյանքում:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար