ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

08.05.2019

Մայիսյան եռատոնին նվիրված` տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 5-7-ը  մայրաքաղաքի Բաղրամյան, Վաղարշյան, Մանուկյան և Առաքելյան թաղամասերում, քաղաքապետարանի մշակույթի տան սաները հանդես եկան տոնական համերգային ծրագրով: Հնչեցին գեղեցիկ երաժշտական կատարումներ` լի հայրենասիրական ոգով ու շնչով` բարձր տրամադրություն հաղորդելով մայրաքաղաքի բնակիչներին: Մշակույթի տան սաների շուրջպարին միացան նաև թաղամասերի բնակիչները` առավել տոնական դարձնելով միջոցառումները: