Մայիսի 4-5-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից անց է կացվել սեղանի թենիսի մրցումներ` նվիրված Մայիսյան եռատոնին: Մրցումներին մասնակցել են 45 և բարձր տարիքի թվով 24 հոգի:
Մրցումներում մրցանակային տեղեր գրաված վետերանները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են նվերներով, սպորտի վարչության կողմից` գավաթներով, սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից` դիպլոմներով, դրամական պարգևներով և մեդալներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն