Թանկագին ստեփանակերտցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ`Գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի, պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ավագ սերնդի անցած դժվարին, պատվաբեր, փորձություններով լի ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել ու մղել նորանոր արարումների: Այդ առումով պատշաճ գնահատանքի է արժանի Մեծ հայրենականի մասնակից արցախցիների հերոսական սխրանքը, որը 1945-ի մայիսի 9-ին ամրագրվեց ֆաշիզմի դեմ խորհրդային երկրի ժողովուրդների տարած փառահեղ հաղթանակով:
Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակները պատվով քննություն բռնեցիննաև արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` հերոսական մի նոր էջ ավելացնելով արցախյան ազատամարտի տարեգրության մեջ:Բերդաքաղաք Շուշին մեր հաղթանակների հաղթանակը հանդիսացավ:Մենքերբեք չենքմոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն ուսանելի դաս է սերունդների համար: Մղձավանջային այն ծանր օրերին, երբ Ստեփանակերտը գիշեր-ցերեկ ռմբահարվում, հրետակոծվում էր թշնամու կողմից և բնակչության շրջանում շարունակ աճում էր զոհերի թիվը, ոչ ոք չէր մտածում մայրաքաղաքը լքելու մասին: Բոլորը մեկ մարդու պես համախմբվել, բռունցքվել էին`հայացքներնուղղելովդեպի հայոց հինավուրց Շուշի: Միմիայն մտածում էինք ռազմագործողության հաջող ավարտի, բերդաքաղաքի ազատագրման և ազատամարտիկների անփորձանք վերադարձի մասին:
Ու, երևի թե մեր միասնության, Հայաստանի, Սփյուռքի մեր եղբայրների զորեղ կամքի և անսասան ոգու շնորհիվ էր, որ հաղթեցինք և Շուշին վերհառնեց մոխիրներից` վերստին դառնալովհայկական: Ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը, մեծ ու փոքրով, իր արժանի ներդրումն ունեցավ բաղձալի հաղթանակի նվաճման գործում: Հետագա ավերածություններից վերջապես փրկվեց մայրաքաղաքը: Հայաստանի, աշխարհի համայն հայության զորակցությամբ աստիճանաբար հաղթահարեցինք դժվարությունները և այսօր վերակառուցված ու բարեկարգ տեսքով է այն ներկայանում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ ոտք դրած մեր հայրենակիցներին, հյուրերին:
Սիրելի ստեփանակերտցիներ
Թույլ տվեք վերստին շնորհավորել Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթել քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն: Թող աշխատանքում և անձնական կյանքում բոլորիս ուղեկցեն հաջողություններն ու հաղթանակները:
Փառք Հայոց բանակին, հայ զինվորին, ով մեր սահմանների արթուն պահապանն է ու երկրի անվտանգության երաշխավորը: