Արդեն մի քանի օր է, ինչ Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ աշխատանքներ են իրականացվում անվտանգ երթևեկության տարբերանշանների հստակեցման և կանոնակարգման, <<մաշված>> նշանները` ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, գծանշումների ուղղությամբ ուղղությամբ:
Բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհային ոստիկանության կողմից առանձնապես կարևորվում է փողոցների հորիզոնական գծանշումների թարմացման անհրաժեշտությունը: Ու, հաշվի առնելով այդ հանգամանքը, մասնագետներն հատուկ ուշադրություն են դարձնում գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Քաղաքապետարանի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, Մայիսյան եռատոնից առաջ Ստեփանակերտում, ընդհանուր առմամբ, կիրականացվեն ավելի քան 6 հազար քառ.մետր հորիզոնական գծանշման աշխատանքներ: Բնակիչներին կոչ է արվում զգոն լինել և խստորեն հետևել անվտանգության երթևեկության կանոններին, միաժամանակ <<փողոցները որոշակի ժամանակահատված փակ պահելու համար>> քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն