Ապրիլի 30-ին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններին և նախադպրոցական հիմնարկների ղեկավարներին է ներկայացրել քաղաքապետարանի կրթության և սպորտի նորանշանակ բաժնի պետ Թերեզա Ղարախանյանին:
Փոխքաղաքապետը միաժամանակ երկարամյա անբասիր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին բաժնի պետ Կառլեն Մարգարյանին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն