Ի գիտություն ստեփանակերտցիների.
Հաշվի առնելով, որ ապրիլի 20-ին հայտարարված շաբաթօրյակը, եղանակային անբարենպաստ եղանակի պատճառով չի կայացել, ապրիլի 27-ին Ստեփանակերտ քաղաքում անցկացվելու է համաքաղաքային շաբաթօրյակ:
Մայրաքաղաքում տեղակայված պետական կառույցներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին /անկախ սեփականության ձևից/, քաղաքի ողջ բնակչությանը խնդրվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել համաքաղաքային շաբաթօրյակին ու նպաստել քաղաքի մաքրության և բարեկարգման գործին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 94-39-92, /097/21-99-59 հեռախոսահամարներով:
Ստեփանակերտի քաղաքապետարան