ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ողևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր երթուղիների համար
ՀՀ Երթուղու Երթուղու Պահանջվող ավտոբուսի
համարը անվանումը Դասը Քանակը /ներառյալ
պահուստային
ավտոբուսների/
1. Հին Արմենավան-Ազատամարտիկների Փոքր 8
10 /երթակարգավարական կետ/ 10ա
Նաբերեժնայա-Աջափնյակ-Ազատամար- Հատուկ
տիկների /երթակարգավարական կետ/ 10բ փոքր 3
2. Մարշալ Բաղրամյան նրբանցք-Հաղթանակի Հատուկ
12 հրապարակ/երթակարգավարական կետ/- փոքր 4
Մարշալ Բաղրամյան նրբանցք
3. Արեշ թաղամաս – Հաղթանակի հրապարակ Հատուկ
15 /երթակարգավարական կետ/- Հանրապետական փոքր 5
հիվանդանոց
4. 14 Կրուգովայա-Ազատամարտիկների Փոքր 8
/երթակարգավարական կետ/
5. Առաքել Առաքելյան – Հանրապետական
16 հիվանդանոց –Ազատամարտիկների Փոքր 8
/երթակարգավարական կետ/
6. 18 Բագրատ ՈՒլուբաբյան-Ազատամարտիկների Հատուկ 5
/երթակարգավարական կետ/ - Սասունցի Դավիթ փոքր
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1.Հայտ.
2.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
3.Տրանսպորտային միջոցի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր.
4.Վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր.
5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:
Մրցույթը կկայանա 2019 թվականի մայիսի 2-ին` ժամը 10.00-ին, ք.Ստեփանակերտ, Նաբերեժնայա 3 հասցեում գտնվող <Արցախի երկրաբանական էքսպեդիցիա> ՊՈԱԿ տարածքում:
Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԱՀ ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով:
Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2019թվականի ներառյալ ապրիլի 26-ը` աշխատանքային օրերին և ժամերին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել /047/94-15-02 հեռախոսահամարով: