ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

28.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

 

Ողջունելով աշխատանքային այցով Հայաստանի մայրաքաղաքում գտնվող Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ  Սուրեն Թամրազյանին և քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանին, ու արդյունավետ որակելով ամենատարբեր ոլորտներում` փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, հանդիպմանը նման համոզմունք է հայտնել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Նա վստահեցրել է, որ <<Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը` Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված ավանդական կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ>>:

Հանդիպմանն  անդրադարձ է եղել նաև 2019-ի անելիքների հստակեցման ու համատեղ իրագործման վերաբերյալ:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնլով ջերմ ընդունելության համար, Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը նշել է, թե տարբեր ձևաչափերով հանդիպումներն ու փոխայցելությունները կնպաստեն համագործակցության խորացմանն ու գործընկերային հարաբերությունների  առավել սերտացմանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն